Arminfo.info


Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազման
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 10:27

Արմինֆո.Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում և Երևանում, հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024, 10:52

Արմինֆո. Երևանի առանձին հատվածներում ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Օդի ջերմաստիճանը Երևանում կբարձրանա մինչև 22 աստիճան
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:13

Արմինֆո.Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից  ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի:

Օդի ջերմաստիճանի նվազում և տեղումներ. օդերևութաբանները ներկայացրել են եղանակի կանխատեսումը
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 12:01

Արմինֆո. Երևանում մարտի 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Անձրևներ և օդի ջերմաստիճանի բարձրացում . օդերևութաբանները ներկայացրել են եղանակի կանխատեսումը
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 09:50

Արմինֆո. Երեւանում մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 11:02

Արմինֆո.Երևանում մարտի 4-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Հայաստանում տաք փետրվար է սպասվում. գլխավոր օդերևութաբան
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 12:36

Արմինֆո. Փետրվարի 4-ին հյուսիս-արևմուտքից Հայաստանին է մոտենում տաք հոսանքներով ցիկլոն: Այդ մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ցիկլոնի ներթափանցումը կհանգեցնի Հայաստանում ձյան առատ տեղումների եւ օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման. օդերեւութաբաններ
 Երկուշաբթի, 22 Հունվարի 2024, 11:22

Արմինֆո.Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով և հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կվերափոխվեն ձյան տեղումների, մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հայաստան են ներթափանցում արևադարձային տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա  6-10 աստիճանով
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 10:07

Արմինֆո.  Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: Այդ մասին են վկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ներկայացրած կանխատեսման տվյալները։

Տեղումներ, մառախուղ. օդերևութաբանները ներկայացրել են եղանակի կանխատեսումը
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 11:51

Արմինֆո.Երևանում այսօր ցերեկը, հունվարի 11-ին հնարավոր են կարճատև տեղումներ։ Ինչպես հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով. օդերեւութաբաններրի կանխատեսում
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 09:59

Արմինֆո. Երևանում հունվարի 8-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Այդ մասին ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
 Հինգշաբթի, 4 Հունվարի 2024, 10:56

Արմինֆո. Երևանում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին և 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Այդ  մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Ամանորյա տոներին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն օդի ջերմաստիճանը կնվազի
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:42

Արմինֆո. Հանրապետության տարածքում ամանորյա տոներին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 12 աստիճան
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 10:17

Արմինֆո. Ամանորի նախաշեմին Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 10:52

Արմինֆո. Դեկտեմբերի  25-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին՝ նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, դեկտեմբերի 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33 մ/վրկ, 26-ին՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա  4-6 աստիճանով։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 09:55

Արմինֆո. Դեկտեմբերի 22-ի՝ լույս 23-ի գիշերը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Դեկտեմբերը Հայաստանում անոմալ տաք կլինի. օդերեւութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում
 Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023, 11:45

Արմինֆո. Դեկտեմբերին Հայաստանում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր՝ 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր», - հավելել է մասնագետը:

Ձյուն և օդի ջերմաստիճանի նվազում, ցիկլոնը ներթափանցել է Հայաստան. օդերևութաբանների կանխատեսումը
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:34

Արմինֆո. Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երեւանում սկսվում է "ոսկե աշունը". օդերեւութաբաններ
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 10:53

Արմինֆո.Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանում արևային եղանակ է լինելու։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ։

Հայաստանում օդի ջերմաստիճանը էապես կնվազի
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 10:39

Արմինֆո. Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին կնվազի 8-10, հոկտեմբերի 5-ի՝ լույս 6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով: Այդ մասին հաղորդում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ։




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության